Երևան քաղաքում նոյեմբերի 4-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, 6-7-ի գիշերը՝ 5-7 աստիճանով։
