Նավթի գինը բարձրանում է նախորդ աճուրդների անկումից հետո, ԱՄՆ-ում պաշարների էական աճի մասին տվյալների ֆոնին։
Brent նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 75,85 դոլար, ինչը 0,89 դոլարով (1,19 տոկոս) ավելին է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Չորեքշաբթի այդ պայմանագրերն էժանացել էին 1,08 դոլարով (1,4 տոկոս)՝ մեկ բարելը 74,96 դոլար։
WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,96 դոլարով (1,36 տոկոս)՝ մեկ բարելը 71,73 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը իջել էր 0,97 դոլարով (1,4 տոկոս)՝ մեկ բարելը 70,77 դոլար։