Նավթի հենանիշային գները երեքշաբթի սակարկությունների ընթացքում նվազել են նախորդ օրվա զգալի աճից հետո:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսների գնանշումները կազմել են 73,96 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,33 դոլարով (0,43%) ցածր է նախորդ առուվաճառքի փակման մակարդակից։ Երկուշաբթի օրը այս պայմանագրերն աճել են 1,23 դոլարով (1,7%)՝ հասնելով 74,29 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) առավոտյան էլեկտրոնային առևտրի ժամանակ նվազել է 0,21 դոլարով (0,3%)՝ հասնելով 70,35 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքն աճել է 1,34 դոլարով (1,9%)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 70,56 դոլար։