Պետբյուջեի ծախսերը՝ ըստ գործառական խմբերի

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,708,576.5 մլն դրամ։ 2023 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 19․4% աճ։ 2024թ.-ի օգոստոս ամսին ծախսերը կազմել են 213,246.7 մլն դրամ։

Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 39.7%-ով և կազմել 395,489.6 մլն ՀՀ դրամ։

Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 3.0%-ով և կազմել 276,006.7 մլն ՀՀ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 12.6%-ով և կազմել 131,875.5 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը աճել են 14.0%-ով և կազմել 98,649.6 մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են 10.6%-ով և կազմել 4,965.4 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը աճել են 55.2%-ով և կազմել 6,799.8 մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 7.3%-ով և կազմել 86,608.7 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը նվազել են 9․8%-ով և կազմել 24,425.6 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը աճել են 21.2%-ով և կազմել 126,601.7 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 22.4%-ով և կազմել 557,153.9 մլն ՀՀ դրամ

ajax-loader