Շուրջ 6000 ուսուցիչ դիմել է կամավոր ատեստավորման համար

Շուրջ 6 հազար ուսուցիչ դիմել է կամավոր ատեստավորման համար։

Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստին այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Շուրջ 6 հազար ուսուցիչ դիմել է ատեստավորման համար։ Դիմողների շրջանում կան նաև չաշխատող մանկավարժներ, որոնք կամավոր ատեստավորում անցնելուց հետո հիմնականում աշխատանքի են անցնում դպրոցներում։ Նախատեսում ենք, որ այս տարի ատեստավորումը կանցկացնենք նոյեմբերին»,- ասաց Անդրեասյանը։

ajax-loader