Գնել Սանոսյանի աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ ավարտվել է Շինուհայր ենթակայան կատարած այցով: Գնել Սանոսյանը դիտարկել է ենթակայանում կատարված աշխատանքները։

Շինուհայր ենթակայանը կառուցվել և շահագործման է հանձնվել 1961 թվականին: Շահագործումից հետո այնտեղ կատարվել են ընդամենը մասնակի վերակառուցման աշխատանքներ: 

2018-2019թթ. սկսած իրականացվում է ենթակայանի վերակառուցումը: Աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Մասնակի վերանորոգման ժամանակ բոլոր չփոխարինված սարքավորումները փոխարինվել են նորերով: 

Ենթակայանի դրվածքային հզորությունը 251 մեգավատ է։ Տեղադրված են մեկ 125 և երկու 63 մեգավատ հզորության նոր ավտոտրանսֆորմատորներ:Այն համակարգային նշանակության հանգուցային ենթակայան է: Բոլոր անջատիչները, բաժանիչները ամբողջությամբ փոխվել են։ 

Շինուհայր ենթակայանը միակն է,որտեղ կան բոլոր լարումները՝ 220, 110, 35, 10 և 6։

ajax-loader