Ուրուգվայում ՀՀ դեսպանությունն Անկախության օրվա առթիվ կազմակերպել է պաշտոնական ընդունելություն

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպել է պաշտոնական ընդունելություն։

Այդ մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը՝ հավելելով, որ կազմակերպված պաշտոնական ընդունելությունը լուսաբանվել է երկրում ամենադիտվող լրատվականներից մեկի՝ Canal 10-ի Subrayado հաղորդման կողմից։

«Ռեպորտաժում ներառված է նաև Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինիի հարցազրույցը, որտեղ վերջինս կարևորում է ՀՀ դեսպանության բացումը, ինչպես նաև՝ ուրուգվայահայ համայնքի դերը երկրի կյանքում և երկկողմ հարաբերություններում»,-հաղորդել է ՀՀ դեսպանությունը։

ajax-loader