Երկիրը մոտ 2 ամսով աստերոիդ-արբանյակ կունենա

Արջունա աստերոիդների երկրորդական գոտում գտնվող 2024 PT5 աստերոիդը կհայտնվի Երկրի ձգողության ուժի տիրույթում և, ինչպես Լուսինը, կսկսի պտտվել մեր մոլորակի շուրջը, սակայն միայն 56,6 օր:

Տասը մետրից մի փոքր ավելի տրամագիծ ունեցող 2024 PT5 աստերոիդն այս տարվա օգոստոսին հայտնաբերել են ՆԱՍԱ-ի կողմից ֆինանսավորվող աստերոիդների մոնիտորինգի համակարգի հետազոտողները:

Մադրիդի Կոմպլուտենսի համալսարանի գիտնականները 21 օր հետևել են աստերոիդի ուղեծրին և որոշել դրա հետագա ուղին. 2024 PT5-ը Երկրի շուրջը կպտտվի սեպտեմբերի 29-ից նոյեմբերի 25-ը:

Երկրի ձգողականությունը 2024 PT5-ին կբերի իր ուղեծիր, և աստերոիդը չի կարող խուսափել մեր մոլորակի ձգողության ուժից: Մինչև աստերոիդների գոտի վերադառնալը, այն Երկրի շուրջ կպտտվի մոտ երկու ամիս։ Մոտ 30 տարի հետո՝ 2055-2024 թվականներին, 2024 PT5-ը կվերադառնա Երկիր մոլորակի ուղեծիր:

ajax-loader