Ուկրաինայի էներգետիկ համակարգում ձմռանը իրավիճակը չափազանց փխրուն կլինի

Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը կարծում է, որ այս ձմռանը Ուկրաինայի էներգետիկ համակարգում իրավիճակը չափազանց փխրուն կլինի։

Այս մասին նա ասել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում՝ կոչ անելով ԵՄ-ին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ աջակցելու երկրի էներգետիկ ենթակառուցվածքին։

Այսպիսով, Եվրամիությունը լրացուցիչ 160 միլիոն եվրո է հատկացնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար, որից 100 միլիոն եվրոն վերցվում է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթից։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Նրա խոսքով, ԵՄ-ն կշարունակի Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից գումարի մի մասն ուղղել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։

«Գումարի մի մասը կուղղվի Ուկրաինայի պաշտպանությանը, մի մասը՝ էներգակիրների մատակարարմանը»,- նշել է նա։

Ինչպես պարզաբանել է Եվրահանձնաժողովը, ԵՄ-ն արդեն Ուկրաինային տրամադրել է ավելի քան 2 միլիարդ եվրո օգնություն՝ երկրի էներգետիկ ենթակառուցվածքի համար։

Նյութի աղբյուրը՝ B24.am

ajax-loader