Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների 2024թ․-ի հունվար-հուլիս ամիսներին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հուլիսին ՀՀ պետական բյուջեի 1,437,296.1 մլն դրամ եկամուտների 95.5%-ը կամ 1,372,769.0 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։

Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.

ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել են 4.16%-ով և կազմել՝ 392,184․60 մլն ՀՀ դրամ։

Ակցիզային հարկի ծավալներն նվազել են 6․59%-ով և կազմել՝ 66,889․20 մլն ՀՀ դրամ։

Շահութահարկի ծավալներն աճել են 4.16%-ով և կազմել՝ 254,924.30 մլն ՀՀ դրամ։

Պետական տուրքի ծավալները աճել են 22.42%-ով և կազմել՝ 40,912.30 մլն ՀՀ դրամ։

Մաքսատուրքի ծավալներն աճել են 2.20%-ով և կազմել՝ 42,602.00 մլն ՀՀ դրամ։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները աճել են 104.01%-ով և կազմել՝ 52,970.60 մլն ՀՀ դրամ։

Շրջանառության հարկի ծավալներն աճել են 16.26%-ով և կազմել՝ 41,861.20 մլն ՀՀ դրամ։

Եկամտային հարկի ծավալներն աճել են 21.44%-ով և կազմել՝ 375,135.90 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 15.52%-ով և կազմել՝ 59,308.90 մլն ՀՀ դրամ։

Այլ հարկերի ծավալներն աճել են 8.93%-ով և կազմել՝ 45,994.50 մլն ՀՀ դրամ։

Հարկերի անցումային գերավճարների ցուցանիշը կազմել է -14.4 մլն ՀՀ դրամ։

Նյութի աղբյուրը՝ B24.am

ajax-loader