CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Արմեն Փամբուխչյանը հանդիպել է մարզադպրոցների տնօրենների հետ և մի շարք հանձնարարականներ տվել

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է մարզադպրոցների տնօրենների հետ: Քննարկվել են ուսումնական տարվա մեկնարկից առաջ կատարված աշխատանքները: Այդ մասին հայտնում են քաղաքապետարանից:

Քաղաքապետի առաջին տեղակալն ընդգծել է, որ մինչ սեպտեմբերի 1-ը մարզադպրոցների շենքային պայմանները պետք է հնարավորինս բարելավված լինեն:

«Մեզ համար սպորտի զարգացումն առաջնային և կարևոր նշանակություն ունի, և եթե ցանկանում ենք այդ ասպարեզում հաջողությունների հասնել, պետք է սկսել ուսումնամարզական ընթացքի համակարգված կազմակերպումից»,- նշել է Արմեն Փամբուխչյանը:

Հանդիպման ավարտին Արմեն Փամբուխչյանը տվել է մի շարք հանձնարարականներ ու ներկայացրել իր դիտարկումները:

ajax-loader