Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման միասնական օպերատոր «Վեոլիա Ջուրն» առաջարկում է 2025 թվականին պահպանել ջրի գործող սակագները: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ստացել է ընկերության համապատասխան հայտը:
Այսպիսով, հաջորդ տարի ջրի սակագինը կկազմի 205,992 դրամ մեկ խմ-ի դիմաց։ Բնակչության սոցիալապես անապահով խավերի համար սակագինը 2025 թվականին կկազմի 180 դրամ մեկ խմ-ի դիմաց: Հանձնաժողովը լիցենզավորված անձի կողմից ներկայացված հաշվարկի և անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրությունից և քննարկումից հետո իր իրավասության սահմաններում որոշում է ընդունում դիմումի փաթեթը հանձնաժողով ներկայացնելուց հետո’ 80 աշխատանքային օրվա ընթացքում: