Ներկայացվել է ամենամեծ ամենագնացը՝ Dhabiyan 10×10 15 մետրանոց կաբրիոլետը արաբ շեյխի համար, տեղեկացրել է motor.ru-ն։
Այն ստեղծվել է որպես միակ նմուշ եւ մտցվել Գինեսի ռեկորդների գրքի մեջ։
Մեքենան կշռում է 21 տոննա (տասը Լենդ Քրուզեր)։ Պատճառը պարզ է. Dhabiyan-ը հավաքել են Արաբական Էմիրություններում՝ ամերիկյան Oshkosh M1075 10х10 ծանրաքարշից, որը կարող է իր վրա կրել անգամ զրահամեքենա։
Թափքը բաց է, ունի 10 անիվ (միակն աշխարհում), չորս դուռ։ Ի դեպ, Dhabiyan-ը մի ինչ-որ հանրահայտ ուղտի անուն է, եւ թափքին այդ կենդանու մեծ ֆիգուրն է։
Մեքենան պատկանում է իսկական արաբ շեյխի, որը մոտ հազար մեքենա ունի։