Հին Արտաշատ մայրաքաղաքի գետամերձ հատվածը հասանելի կլինի քաղաքացիներին

Հին Արտաշատ մայրաքաղաքի գետամերձ հատվածը քաղաքացիներին ու տուրիստներին հասանելի դարձնելու ծրագիր է իրականացվելու: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ

«Հնագիտական արշավախմբի կողմից մշակվել է պատմական Արտաշատ մայրաքաղաքի հուշարձանախմբի պահպանության և զարգացման հայեցակարգի առաջարկ:

Ըստ հայեցակարգի՝ նախատեսվում են նոր պեղումներ, նորոգման եւ վերականգնման աշխատանքներ՝ արդեն պեղված հատվածներում»,- նշված է գրառման մեջ:

ajax-loader