Տեղի է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի հանդիպում, քննարկվել են NDC-ին առնչվող հարցեր

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի է ունեցել Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (NDC) զարգացմանն ուղղված IAEA (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն ՄԱԳԱՏԷ) տարածաշրջանային հանդիպումը։

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման մեկնարկին ելույթ է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

Այս հանդիպումների, թրեյնինգների և փորձագիտական առաքելությունների միջոցով նախագիծը նպաստում է ՄԱԳԱՏԷ-ի անդամ պետությունների (ԱՊ) միջև լավագույն փորձի փոխանակմանը և էներգետիկայի, և կլիմայի ռազմավարությունների զարգացման կարողությունների հզորացմանը:

Ծրագիրը նաև լրացուցիչ աջակցություն է տրամադրում այն այնդամ պետություններին, որոնք զբաղվում են ծրագրի նպատակներին համահունչ ազգային հետազոտությունների մշակմամբ:

Այս միջոցառման հիմնական արդյունքը RER2018 տեխնիկական համագործակցության նախագծին մասնակցող անդամ պետություններում NDC-ների մշակման և իրականացման վերաբերյալ պրակտիկայի և փորձի բարելավումն է: Սա կարող է ներառել NDC-ների, թիրախների, քաղաքականության և պլանավորվող գործողությունների վերանայում՝ կենտրոնանալով էներգետիկ ոլորտի, ինստիտուցիոնալ շրջանակի, շահագրգիռ կողմերի ներգրավվածության, ֆինանսական հոսքերի և մեխանիզմների, մոնիտորինգի և հաշվետվությունների, մոդելավորման մոտեցումների վրա:

Քննարկվել է նաև NDC-ների մշակման և իրականացման հնարավոր մարտահրավերներն ու խոչընդոտները:

Հանդիպմանը մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Ալբանիայից, Բուլղարիայից, Կիպրոսից, Չեխիայից, Վրաստանից, Լիտվայից, Մոնտենեգրոյից, ՀՍ. Մակեդոնիայից, Լեհասատնից, Մոլդովայից, Սերբիայից, Սլովակիայից, Տաջիկստանից:

ajax-loader