Brent-ի գինը կայունացել է` մեկ բարելի դիմաց 79,2 դոլար

Ուրբաթ օրը նավթի գները կայուն էին նախորդ նստաշրջանի ուժեղ աճից հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմել է 79,19 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,03 դոլարով (0,04%) ավելի է, քան նախորդ առուվաճառքի փակման ժամանակ։ Հինգշաբթի օրը այդ պայմանագրերն աճել են 0,83 դոլարով (1,1%)՝ հասնելով 79,16 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում աճել են 0,06 դոլարով (0,08%)՝ հասնելով 76,25 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքն աճել է 0,96 դոլարով (1,3%)՝ հասնելով 76,19 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

ajax-loader