«Վայլդբերիզ» (Wildberries) ընկերությունն այսօրվանից անվանվելու է «ՌՎԲ» ՍՊԸ։ Դա Wildberries-ի եւ Ռուսաստանում արտաքին գովազդի խոշոր օպերատորի՝ Russ խմբի համատեղ ձեռնարկությունն է, որն ստանձնել է պարտավորությունները գործընկերների եւ հաճախորդների առջեւ, վկայում է Wildberries-ի մամուլի ծառայության հաղորդումը։
Փոփոխություններն օֆերտներում ուժի մեջ են մտել օգոստոսի 5-ին։ Նշվել է, որ գորընկերները եւ հաճախորդները նախապես տեղեկացվել են իրավաբանական անձի փոփոխության մասին, իսկ Wildberries-ի ամենօրյա աշխատանքում ոչինչ չի փոխվել, պատվերների առաքման, պահման եւ հանձնման բոլոր ծառայությունները կատարվում են սովորական ռեժիմով։
«ՌՎԲ» ՍՊԸ համատեղ ձեռնարկությունը հիմնադրվել է Wildberries-ի եւ Ռուսաստանում արտաքին գովազդի խոշոր օպերատորի՝ Russ խմբի միավորման գործընթացում։
Հուլիսի սկզբին մարքետփլեյսը եւ Russ-ը հիմնել են «ՌՎԲ» ՍՊԸ-ն։ Դրա 65 տոկոսը պատկանում է Wildberries-ին, 35 տոկոսը՝ «Ստին» ընկերությանը, որը «Ռուս Աուդիտորի» սեփականատերն է, իսկ նրա գլխավոր տնօրեն Ռոբերտ Միրզոյանը նաեւ Russ խմբի գործադիր տնօրենն է։