1․1 միլիոն միավոր․ BMW-ն մեծ եռյակի նոր առաջատարն է

BMW-ն առաջին կիսամյակում վաճառքի ցուցանիշով առաջատարն է գերմանական պրեմիում ավտոբրենդների շարքում։

BMW-ն ունեցել է Գերմանիայի երեք առաջատար պրեմիում ավտոարտադրողների շրջանում ամենաբարձր վաճառքներն ու էլեկտրական մեքենաների մատակարարման զգալի աճը, մինչդեռ Mercedes-Benz-ը և Porsche-ը բախվել են ցածր պահանջարկի:

BMW-ի վաճառքը տարվա առաջին կիսամյակում աճել է 2․3%-ով՝ հասնելով գրեթե 1․1 միլիոն միավորի, իսկ էլեկտրական մեքենաների վաճառքն աճել է 34%-ով՝ կազմելով գրեթե 180 հազար մեքենա:

Mercedes-Benz-ը վաճառել է մոտ երկու անգամ ավելի քիչ էլեկտրամոբիլներ՝ 93,400, ինչը 17%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Mercedes-Benz-ի հիմնական ապրանքանիշի ընդհանուր վաճառքը նվազել է 6%-ով և կազմել 960,000 ավտոմեքենա:

Ավտոարտադրողները ակտիվորեն իջեցնում են էլեկտրական մեքենաների գները, հատկապես Չինաստանում, որպեսզի ցածր պահանջարկի և էլեկտրական մեքենաների շուկայում աճող մրցակցության պայմաններում խթանեն վաճառքը:

Ինչպես Porsche-ը, Mercedes-Benz-ը, այնպես էլ Volkswagen Audi պրեմիում ապրանքանիշը հայտարարել են, որ նոր մոդելների սպասվող թողարկումը կօգնեն փոխհատուցել կորուստները և մեծացնել վաճառքը:

Audi-ի մոդելների պահանջարկը տարվա առաջին վեց ամիսներին նվազել է 8%-ով՝ հասնելով 833,000 միավորի, ընդ որում՝ էլեկտրոմոբիլների վաճառքն աճել է ընդամենը 1․3%-ով:

ajax-loader