Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում սահմանեց Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում վերանայվել են ծառայողների և ծառայության ընդունվողների ատեստավորման ժամկետները, ատեստավորումը հաջողությամբ չհաղթահարած ծառայողներին պաշտոնից ազատելու, կադրերի տրամադրության տակ թողնելու և արդյունքում ծառայությունից արձակելու վերաբերյալ կարգավորումները` ատեստավորումը չանցնելու դեպքում որպես հետևանք թողնելով հավելավճարի վճարումը դադարեցնելը, ինչպես նաև նվազեցնելով նոր ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունը (տարեկան 2 անգամ դիմելու փոխարեն նախատեսվել է 1 անգամ դիմելու հնարավորություն)։
Ելնելով վերոգրյալից`անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել գործող կարգում:
Նախագծի ընդունման արդյունքում ԱԱԾ ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվելիք ատեստավորման գործընթացի կազմակերպման հետ կապված հարցերը կհամապատասխանեցվեն օրենքով սահմանված իրավակարգավորումներին: