Մոտ 10 տարվա դադարից հետո լույս տեսավ «Հանքագործ և մետալուրգ» ամսագիրը

Գրեթե տասը տարվա դադարից հետո լույս տեսավ «Հանքագործ և մետալուրգ» հանդեսը։ Իհարկե, մեկ համարում հնարավոր չէր ամփոփել ոլորտի առջև ծառացած բոլոր խնդիրներն ու հանքագործների ամենալուրջ ձեռքբերումները, որոնցով այն կարողանում է վստահորեն իր տեղը գրավել երկրի տնտեսության զարգացման ու կայունացման առաջնագծում, սակայն համարում ներառված հարցազրույցները, վիճակագրական հետազոտությունների արդյունքները և այլ նյութեր, համոզված ենք, ոչ միայն հետաքրքիր կլինեն, այլև առատ նյութ կմատուցեն բնագավառն ուսումնասիրողներին և նրանով հետաքրքրվողներին։

Համոզված ենք, որ ձեզ կհետաքրքրեն ոլորտի ներկայի ու ապագայի նկատմամբ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի, ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաև գիտության ու կրթության ոլորտի ճանաչված մասնագետների տեսակետներն ու գնահատականները։

Ուստի խնդրում ենք՝ այցելեք միության գրասենյակ և ստացեք հանդեսի թարմ օրինակները, ծանոթացեք և կիսվեք մեզ հետ ձեր տեսակետներով ու գնահատականներով․ դա մեծապես կօգնի մեզ հետագա անելիքները պլանավորելիս։

Նախապես շնորհակալ ենք ակտիվության համար։

Հարգանքով՝ հանդեսի խմբագրական խորհուրդ

ajax-loader