Հայաստանի մարզերի մեծ մասում հունիսի 27-ի գիշերը սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Օրվա մնացած ժամերին կլինի առանց տեղումների եղանակ։
Ամպրոպի ժամանակ հյուսիսարեւմտյան քամու արագությունը կլինի 25-30 մ/վրկ։
Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 18-23 մ/վրկ։
Օրվա մնացած ժամերին օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ, ինչպես նաեւ քամու ուժգնացում երեկոյան ժամերին՝ 11-14 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +28+30։
Օդի ջերմաստիճանը մարազերում.
Շիրակում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +19+23,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +19+22,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+10+13, ցերեկը՝ +24+27,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+21,
Լոռիում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +20+24,
Տավուշում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+28,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +19+22,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+10+14, ցերեկը՝ +24+29,
Արարատում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +29+31,
Արմավիրում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +29+31,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +19+23,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +29+31,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +19+21։