Բանկերի տրամադրած վարկերը՝ ըստ ոլորտների

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2024 թվականի ապրիլի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրվել են ընդամենը 4,762,474 մլն դրամի վարկեր, որից 3,217,882 մլն-ը ՀՀ դրամով, մնացած 1,544,592 մլն-ը տարադրամով։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 20․4%-ով։

Ըստ ոլորտների բաշխվածությունը ունի հետևյալ տեսքը․

Արդյունաբերության ոլորտին տրամադրվել է 449,814 մլն դրամի վարկ, որից 194,655 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 255,159 մլն-ը տարադրամով։

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել է 281,454 մլն դրամի վարկ, որից 231,741 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 49,713 մլն-ը տարադրամով։

Շինարարության ոլորտին տրամադրվել է 506,971 մլն դրամի վարկ, որից 224,030 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 282,941 մլն-ը տարադրամով։

Կապի և տրանսպորտի ոլորտին տրամադրվել է 98,692 մլն դրամի վարկ, որից 29,389 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 69,304 մլն-ը տարադրամով։

Առևտուրի ոլորտին տրամադրվել է 531,040 մլն դրամի վարկ, որից 237,448 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 293,593 մլն-ը տարադրամով։

Սպասարկման ոլորտին տրամադրվել է 320,363 մլն դրամի վարկ, որից 98,824 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 221,539 մլն-ը տարադրամով։

Սպառողական վարկեր տրամադրվել է 1,170,018 մլն դրամի, որից 1,060,505 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 109,513 մլն-ը տարադրամով։

Հիփոթեքային վարկեր տրամադրվել է 1,127,647 մլն դրամի, որից 1,016,834 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 110,813 մլն-ը տարադրամով։

ajax-loader