«Անցանկալի կազմակերպությունների» օտարերկրյա աշխատակիցներին կարգելեն մտնել Ռուսաստան

Գլխավոր դատախազությունը նամակ է ուղարկել ՆԳՆ՝ օտարերկրյա այն քաղաքացիների մուտքը Ռուսաստան արգելելու առաջարկով, որոնք մասնակցում են «անցանկալի կազմակերպությունների» գործունեությանը։ Փաստաթղթին ծանոթացել է «Իզվեստիա»-ն։ Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ պետությունն այդ կերպ կարող է ավելի լավ պաշտպանվել դրսի ազդեցությունից։

Գլխավոր դատախազությունն առաջարկում է ՆԳՆ մշակած «ՌԴ մտնելու եւ դուրս գալու պայմանների մասին օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար…» օրինագիծը լրացնել հոդվածով, որը կարգելի Ռուսաստան մտնելը եւ այնտեղ ապրելը այն մարդկանց, որոնք մասնակցում են «օտարերկրյա կամ միջազգային ոչ կառավարական կազմակերպության գործունեությանը, որի հանդեպ ընդունվել է որոշում նրա գործունեությունը ՌԴ տարածքում անցանկալի ճանաչելու մասին»։ Վերահսկիչ գերատեսչությունը այս նորմի կիրառումը համարում է անհրաժեշտ՝ «հաշվի առնելով ներքին գործերին օտարերկրյա միջամտությանը դիմակայելու խիստ հրատապությունը»։

«Ակնհայտ է, որ նրանց մուտքը մեր երկրի տարածք քիչ է կապված զբոսաշրջային կամ այլ բարեկամական նպատակների հետ։ Ավելի շուտ դրանք մոտիվներ են, որոնք եթե ոչ ուղիղ, բայց կդառնան ներդրում Ռուսաստանի դեմ գործողությունում»,- պարբերականին ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։ Պատգամավորը վստահություն է հայտնել, որ գլխավոր դատախազությունն արդեն ուսումնասիրել է նախաձեռնության հնարավոր ռիսկերը եւ դժվարությունները, որը նա անվանել է «ընդհանուր առմամբ արդարացի եւ ճիշտ»։

ajax-loader