Սալվադորում հորդ անձր7ների պատճառով զոհվել է 14 մարդ

Սալվադորում 14 մարդ դարձել է հորդ անձրեւների զոհ։ Այս մասին տեղեկացրել է El Salvador պարբերականը՝ հղում կատարելով հանրապետության Քաղաքացիական պաշտպանության ազգային հանձնաժողովին։

Նշվել է, որ անձրեւների հետեւանքով երկրում զոհվել են 11 մեծահասակ եւ 3 անչափահաս։ Իշխանություններն ստիպված են եղել տարհանել 882 մարդ։

Երկրում ստեղծվել է 117 ապաստարան, որոնք կարող են ընդունել ավելի քան 6 հազար մարդ։ Գերատեսչության տվյալներով՝ հունիսի 13-ից կենտրոնաամերիկյան երկրում գրանցվել է 42 սողանք, վնասվել են 27 տներ։

Ինչպես տեղեկացրել է հանրապետության Քաղաքացիական պաշտպանության ազգային հանձնաժողովի ղեկավար Լուիս Ամայան, օդերեւութաբանները տեղեկացնում են, որ առաջիկա օրերին երկրում կարող է տեղալ մոտ 750 միլիմետր անձրեւ, ինչը գերազանցում է տարեկան նորմի մեկ քառորդը։ Երկրի շատ շրջաններում անձրեւները տեղում են արդեն ավելի քան 16 ժամ։

ajax-loader