Մեկ օր հրաշքների աշխարհում. վարչապետի և տիկին Աննա Հակոբյանի նվերը երեխաներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին ԱննաՀակոբյանը հունիսմեկյան նվեր են մատուցել Լոռու մարզի և Երևանի տասնյակ դպրոցների շուրջ 800 երեխաների: Դպրոցականները «Երևան պարկ»-ում մեկ անմոռանալի օր անցկացնելու հրավեր են ստացել:

Ինչպես  հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, այգու տարածքում տոնական տրամադրություն էր. երեխաներին ներսում սպասում էին սիրելի մուլտհերոսները: Փոքրիկ հյուրերը հնարավորություն ունեին օգտվել «Երևան պարկ»-ի բոլոր ատրակցիոններից: Նրանց համար նախատեսված էր նաև հյուրասիրություն:

ARM_8524.JPG (636 KB)

Հրավիրյալ երեխաներց 300-ը Երևանի տաբեր վարչական շրջանների դպրոցներից են, 500-ը` Լոռու մարզի տարբեր բնակավայրերից: Բոլորը 6-րդ դասարանի աշակերտներ էին:

Միջոցառմանը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դուստրը՝ Արփին: Նա շփվել է Լոռիի ու Երևանի դպրոցներից հյուր եկած երեխաների հետ և վայելել օրը հեքիաթային միջավայրում:

ARM_8544.JPG (739 KB)

Նման միջոցառումներն արդեն ավանդույթ են դարձել: Առաջին անգամ նման միջոցառում կազմակերպվել է 2019-ը թվականին։ Այդ տարի երեխաները երկու օր շարունակ հյուրընկալվել են մայրաքաղաքի մի շարք ժամանցի վայրերում։ Նախորդ տարի, կրկին հունիսի 1-ի առիթով, «Երևան պարկ» էին հրավիրվել դպրոցականներ, իսկ Ամանորին ընդառաջ նույն այգին էին այցելել երեխաներ սահմանամերձ բնակավայրերից: Այս տարիների ընթացքում ավելի քան 2500 երեխա մասնակցել է տոնական այսպիսի միջոցառումների: 

Այս անգամ մարզերից ընտրվել է Լոռին, քանի որ այս մարզից դեռ ոչ մի դպրոցական չէր մասնակցել տոնական նմանօրինակ միջոցառման: Երևանի պարագայում ընտրվել են այն դպրոցների երեխաները, որոնք նախորդ տարի չէին ներառվել ցուցակներում:

ARM_8601.JPG (627 KB)

Անմոռանալի օրը երեխաների համար կազմակերպվել է Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և վարչապետի ֆոնդի միջոցներով։

ARM_8644.JPG (486 KB)
ARM_8721.JPG (345 KB)
ARM_8861.JPG (483 KB)
ARM_8973.JPG (439 KB)
ajax-loader