Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով մեծ վնասներ է կրել երկաթուղին, բավականին երկար ժամանակ կպահանջվի երկաթուղու կապը վերականգնելու համար:
Այդ մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ ընթացող՝ Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստին:
«Մեծ վնասներ է կրել նաև երկաթուղին: Ընդհանուր 27 կմ հատվածի մոտ 2.5 կմ տարբեր հատվածներում վնասվել են: Բավականին լուրջ վնասներ են, բավական երկար ժամանակ կպահանջվի երկաթուղու կապը վերականգնելու համար»,–ասել է Սանոսյանը:
Մայիսի 26-ինհորդառատանձրևներիևԴեբեդ, Աղստև, ՏաշիրգետերիվարարմանհետևանքովԼոռուևՏավուշիմարզերումհեղեղումներենառաջացել։Հեղեղումներիհետևանքովջրալցվելենտներ, շենք–շինություններ, քանդվելճանապարհներ։Նախնականտվյալներով՝ԼոռիումևՏավուշումհեղեղումներիհետևանքովկա 4 զոհ։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մայիսի 26–ին հայտնել էր, որ 2024թ. մայիսի 26-ից կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները։