Նորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Տ-4-78, /Տ-4-40/-Նորակերտ-/Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի կմ5+200-կմ7+200 հատվածը։ Նորոգվող 2կմ երկարությամբ տեղական նշանակության ավտոճանապարհն անցնում է Գեղարքունիքի մարզով։

5.jpg (756 KB)

Ինչպես տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, մինչ նորոգումը ճանապարհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում‚ տասնյակ տարիներ այն չէր հիմնանորոգվել։ Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ‚ տեղադրվում է ավազակոպճային շերտ‚ կառուցվում են մայթերը‚ իջատեղեր և մուտքեր‚ տեղադրվելու են ջրահեռացման վաքեր‚ ասֆալտբետոնե ծածկ‚ ճանապարհը կահավորվելու է անվտանգության տարրերով։  Շինաշխատանքներում ներգրավված են նաև տարածաշրջանի բնակիչները։

3.jpg (349 KB)

Շինաշխատանքները կատարում է «Կապավոր» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։

Հիմնանորոգումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով‚ շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ 345 մլն դրամ։

ajax-loader