«Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվան» անցավ մրցույթի եզրափակիչ փուլ

 «Լադանիվա» խումբը, որը Հայաստանն է ներկայացնում «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում, հաղթահարեց երկրորդ կիսաեզրափակիչը՝ անցնելով մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 11-ին:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 9-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: Այն հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:

Հայաստանից բացի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարեցին Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան, Վրաստանը:

Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան մրցույթի հիմնադիր երկրներից են, ուստի առանց քվերակության արդեն իսկ եզրափակիչում են:

Հայաստանի պատվիրակի օգտին քվերակելու համար հարկավոր էր 08 թիվն ուղարկել տվյալ երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէր: Քվեարկել կարող էին նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր էր մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվել է որպես մեկ երկրից ստացված ձայն:

«Լադանիվա» խմբիհիմնադիրներնենԺակլինԲաղդասարյաննուԼուիԹոմասըԽմբիմյուսֆրանսիացիանդամներըպարբերաբարփոփոխվումեն: «Ժակո» երգիերաժշտությունըգրելէԼուիԹոմասըբառերը՝ԺակլինԲաղդասարյանըԽումբըներկայացնումէտարբերերկրներիմշակույթներըինչիշնորհիվսիրվեցևճանաչումգտավՖրանսիայումՀայաստանումևայլերկրներումՆրանքկատարումենհայկականբալկանյանաֆրիկյանսերբականևայլերաժշտությունԿարծումեն՝արվեստումևերաժշտությանմեջսահմաններդնելպետքչէ:

ajax-loader