Նորաձևության ոլորտի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ «Met Gala 2024»-ը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում իր շուրջ է համախմբել շոու բիզնեսի հանրահայտ աստղերին և դիզայներներին։
«Met Gala 2024»-ի գլխավոր թեման ծաղիկներն են եղել:

Ներկայացնում ենք ուշադրության արժանի արտիստներից մի քանիսի տպավորիչ կերպարները:
Բեդ Բաննին ընտրել է սև կոստյում՝ դեկորատիվ կարերով: Երգիչը ձեռքերում սև ծաղիկներ է պահել:

Ջենիֆեր Լոպեսն ընտրել է «Schiaparelli»-ի էլեգանտ զգեստ։ Ասեղնագործված զգեստի հետ երգչուհին կրել է վզնոց՝ համապատասխան ադամանդե ապարանջանով և «Tiffany & Co»-ի մատանիով:

Քիմ Քարդաշյանը կրել է զգեստ՝ զարդարված մետալիկ ծաղիկներով: «Maison Margiela»-ի զգեստն ընդգծել է աստղի չափազանց նեղ իրանը:

Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջենները, միջոցառման է ժամանել «Oscar de la Renta»-ից նրբագեղ սպիտակ զգեստով՝ զարդարված մեծ ծաղիկներով:

Քայլի Ջենները ևս կարմիր գորգի վրա է հայտնվել «Oscar de la Renta»-ի զգեստով:

Քենդալ Ջենները բոլորի ուշադրությունը գրավել է «Givenchy Couture»-ի՝ 1999 թվականի սև և շագանակագույն փայլուն զգեստով:

Լանա Դել Ռեյը կրել է «McQueen dryad» զգեստ՝ փշոտ ճյուղերով և շղարշով:

Դուա Լիպան գոթական ոճի զգեստ է կրել՝ հարուստ ժանյակներով: Նրա զգեստն ամբողջացրել է փետուրներով թիկնոցը:

Դեմի Մուրը միջոցառմանը մասնակցել է սև շքեղ զգեստով, որի վրա ասեղնագործ պիոն է: Զգեստի թևերը թիթեռի թևեր են հիշեցնում:

Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ