Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների տարածման առումով ներկայում իրավիճակը մեղմացել է։ Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս պահին ՍՇՎ–ների մասով իրավիճակը բավականին մեղմացել է։ Տեսնում ենք եւ հիվանդացության, եւ հոսպիտալացման նվազում»,– նշեց Ավանեսյանը։
Նախարարը խորհուրդ տվեց գրիպի դեմ մարդիկ աշնանը պատվաստվեն, այդպիսով կկրճատվի ծանր հետևանքով հոսպիտալացումների թիվը։