Աշոտ Աղաբաբյանին շնորհվել է «Տարվա հայ հեղինակ» մրցանակը

Այսօր Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կայացավ «Արմենպրեսի» «Երևանյան բեսթսելեր» նախագծի «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գրող, հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանը։

« «Տարվա հայ հեղինակ» մրցանակը շնորհվեց ինձ՝ հետևյալ մակագրությամբ.

«Տարվա հայ հեղինակ շնորհվում է Աշոտ Աղաբաբյանին՝ անդադրում աշխատանքի, անսպառ ստեղծագործականության և «Արմենպրեսի» «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում մի քանի գրքով տարվա բեսթսելեր ճանաչվելու համար»։

Շնորհակալություն կազմակերպիչներին և իմ վեպերի ընթերցողներին»,- գրել է Աղաբաբյանը։

ajax-loader