Ոչնչացվել է 9852,2 կգ կանեփ

Շարունակվում է «Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակը շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող մշակած կամ վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու ոչնչացումը, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումն ու բացահայտումն է:

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 19-ից 25-ը հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 9852,2 կգ կանեփի և 4 կգ կակաչի վայրի աճած զանգված:

Տնամերձ 9 հողամասում հայտնաբերվել է կանեփի 235 բույս:

Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 9652 գրամ մարիխուանա, 4098 գրամ մեթամֆետամին, 57,63 գրամ սփայս, 12,68 հաշիշի յուղ և 52 հոգեմետ դեղահաբ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են նաև տարբեր տրամաչափի 211 փամփուշտ, 4 ատրճանակ, 5 հրացան։

Միջոցառման շրջանակում հայտնաբերվել է 22 հետախուզվող:

Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

ajax-loader