96․6%-ով ավելի․ որքան գումար է դուրս եկել Հայաստանից մեկ տարում

2023թ․-ի տարեվերջի դրությամբ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների կողմից դեպի արտասաման կատարվել է 30,225 փոխանցում։ 2022թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 96․6%-ով։

Փոխանցումների ծավալը կազմել է 4,872.6 մլն ՀՀ դրամ։ 2022թ․-ի տարեվերջի համեմատ ծավալը նվազել է 15․1%-ով։

Արտասահմանից իրականացվել են 1,475,579 ստացումներ։ 2022թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 35․6%-ով։

Ստացումների ծավալը կազմել է 57,121.2 մլն ՀՀ դրամ։ 2022թ․-ի տարեվերջի համեմատ ծավալը աճել է 23,6%-ով։

ajax-loader