Եվրոպայի պահեստարաններում գազի պաշարները գերազանցում են 95%-ը

Հոկտեմբերին եվրոպական ստորգետնյա պահեստարաններից գազ այս ամիս արդեն չորրորդ անգամ է դուրս բերվել, իսկ ներարկումը նվազագույնն է՝ 2011 թվականից ի վեր, այդուհանդերձ, գազապահուստը գերազանցել է 95%-ը, սակայն արդեն զգալիորեն զիջում են 2023 թվականի ռեկորդին: Եվրոպայի բորսայում գազի 1000 խմ-ն վաճառվում է 440 դոլարով:

Հոկտեմբերի 13-ին, ըստ Gas Infrastructure Europe-ի տվյալների, Եվրամիության երկրների ստորգետնյա պահեստարաններ գազի ներարկումը կազմել է 152 միլիոն խմ:

Ներկայումս եվրոպական գազապահման օբյեկտները լցված են 95.07%-ով և պարունակում են 105.5 միլիարդ խմ գազ:

Այս շաբաթ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում ավելի զով եղանակ է սպասվում: ԵՄ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ հողմային էներգիայի մասնաբաժինը հոկտեմբերին աճել է մինչև 19%:

ajax-loader