Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաշվետու խորհրդակցություն։ Ամփոփվել են Ծառայության Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների կողմից 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Հաշվետու խորհրդակցությանը մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների պետերը։
Ինչպես տեղեկացրին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, կիսամյակային արդյունքային ցուցանիշներով արձանագրվել է, որ 2025 թվականի առաջին կիսամյակում բռնագանձվել է ավելի քան 29 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 12 %-ով։ Պետբյուջեի օգտին բռնագանձված շուրջ 9 մլրդ 780 մլն դրամ գումարը գերազանցում է նախորդ տարվա համադրելի ցուցանիշը շուրջ 14 %-ով, ֆիզիկական անձանց օգտին բռնագանձվածը՝ 49 %-ով։ Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համար ավելի քան 6%-ով աճել է բռնագանձված կատարողական ծախսը։ Ընդհանուր առմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում կարճվել է 466 142 կատարողական վարույթ։
Ամփոփելով Ծառայության 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ Գլխավոր հարկադիր կատարողը դրական է գնահատել Ծառայության կիսամյակային գործունեության ցուցանիշները։ Միևնույն ժամանակ, ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ արդյունավետ աշխատանքի կազմակերպման ուղղությամբ։
ՀԿԱԾ 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը՝ հղմամբ։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ