Երևանում տրանսպորտից օգտվելու արդյունքում հավաքագրված գումարը հանգստյան օրերին ավելացել է 9 մլն դրամով

Երևանում տրանսպորտից օգտվելու համար հավաքագրված գումարը շաբաթ և կիրակի օրերին համապասխանաբար 5մլն և 4 մլն դրամով ավելացել է:  Այս մասին տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, միաժամանակ, նշելով է, որ արձանագրվել են որոշ խնդիրներ, որոնց լուծման նպատակով մոնիտորինգ է իրականացվում:

Հիշեցնենք, որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։

ajax-loader