Անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը․ ՀՀ մարզեր և Երևան

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ.-ի սեպտեմբերի դրությամբ անշարժ գույքի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 5,587:

2025թ.-ի սեպտեմբերին Երևանում իրականացվել է 2,195 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 39.3%-ը:

Կոտայքում իրականացվել է 1,051 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 18.8%-ը:

Արարատում իրականացվել է 453 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 8.1%-ը:

Արմավիրում իրականացվել է 553 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 9.9%-ը:

Արագածատնում իրականացվել է 260 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 4.7%-ը:

Լոռիում՝ 338 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 6%:

Գեղարքունիքում՝ 150 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 2.7%:

Տավուշում՝ 142 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 2.5%:

Շիրակում՝ 195 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 3.5%:

Սյունիքում՝ 183 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 3.3%-ը:

Վայոց Ձորում՝ 67 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1.2%:

ajax-loader