ՀԷՑ-ը հայտարարություն է տարածել.
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պահեստներում առկա՝ շահագործումից հանված և հետագա շահագործման համար ոչ պիտանի սև և գունավոր մետաղների, ինչպես նաև այլ տիպի թափոնների վաճառքի նպատակով շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ․
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց ընկերության պահեստներում առկա՝ շահագործումից հանված և հետագա շահագործման համար ոչ պիտանի սև և գունավոր մետաղների, ինչպես նաև այլ տիպի թափոնների վաճառքի համար:
Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով, նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն, կատարել գնահարցումներ և ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտներից ստանալ գնառաջարկներ:
Գնահարցումներ կատարելու նպատակով ընկերությունն առաջարկում է մասնակցության ցանկություն կամ հետաքրքրվածություն դրսևորող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մինչև սույն թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ, ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Սահմանված ժամկետի ավարտից հետո գնահարցման հետագա գործընթացը ապահովելու նպատակով Ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի բոլոր այն տնտեսավարող սուբյեկտների հետ, որոնք շահագրգռված են մասնակցելու ծանուցմամբ նշված գործընթացին»
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ