Ձևավորվում է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

Ձևավորվում է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

Շրջակա միջավայրի նախարարությունը կարևորելով քաղաքացիական հասարակության և շահառու խմբերի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ձևավորվում է նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ։

Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նպատակն է ապահովել նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը։

Խորհրդին անդամակցելու հայտերը կարող եք ներկայացնել press@env.am էլեկտրոնային հասցեին՝ գլխագրում նշելով «Հասարակական խորհուրդ»։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 1-ն է։

Հայտեր ներկայացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությանը և ֆիզիկական անձին ներկայացվող պահանջներին և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ կից հղմամբ http://env.am/announcement/category-1/Council-2025

ajax-loader