Գլխավոր դատախազությունը հայտարարում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության տնտեսագետի թափուր հաստիքի համալրման գործընթացի մեկնարկի մասին։
Վարչության տնտեսագետի վարձատրության չափը սահմանված է Կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի թիվ 737-Ն որոշմամբ:
Վարչության տնտեսագետը՝
ֆինանսներին առնչվող փաստերի վերաբերյալ տրամադրում է մասնագիտական դիրքորոշում և խորհրդատվություն.
ճշգրտում և վերլուծում է չմշակված տվյալների բազաներ.
տվյալների ճշգրտման նպատակով համագործակցում է բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների հետ.
ֆինանսական հաշվարկների հիման վրա ամփոփում է տվյալները և դրանց վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Վարչության դատախազին (դատախազներին).
մասնակցում է ոլորտին առնչվող ուսումնասիրությունների իրականացման աշխատանքներին:
Վարչության տնտեսագետի թափուր հաստիքի համար կարող են դիմել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
բարձրագույն կրթություն ֆինանսների և (կամ) տնտեսագիտության և (կամ) հաշվապահության ոլորտում և (կամ) աուդիտորի որակավորում.
նշված ոլորտներում առնվազն 5 (հինգ) տարվա աշխատանքային փորձ:
Վարչության տնտեսագետի թափուր հաստիքի համար դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում (ձևը լրացվում է տեղում).
բ) անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճենով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճենով).
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ