Հայաստանի հավաքականը կմասնակցի Իրանում կայանալիք ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
Հայաստանի թիմի կազմում կլինեն 60 կգ քաշային Կառլեն Դավթյանը, 65 կգ քաշային Ժորա Գրիգորյանը, 71 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանն ու 94 կգ քաշային Հովհաննես Ղահրամանյանը:
Հավաքականի մարզիչը Երվանդ Կիրակոսյանն է, պատվիրակությունը կղեկավարի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:
Ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարը կանցկացվի Իրանի Բաբոլսար քաղաքում, նոյեմբերի 1-6-ը:
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ