Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է Երիտասարդ քաղաքագետների ակումբի անդամներին:
Կառավարությունից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը ողջունել է հյուրերին, անդրադարձել պետական կառավարման համակարգի գործունեությանը, առանձնահատկություններին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, Ակադեմիական քաղաքին և այլ թեմաների:
Հաջորդիվ՝ Արայիկ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին հրավիրել է շրջայցի Կառավարության շենքում, ներկայացրել քաղաքի գլխավոր ժամացույցի սրահում ներկայացված ցուցանմուշները, որոնք ներկայացնում են Կառավարության շենքի պատմությունը:
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ