Հայաստանը ներկայացնող մրցավարները կաշխատեն ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի խաղում: Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն:
«Համրուն Սպարտանս» (Մալթա)-«Լոզան» (Շվեյցարիա) խաղի մրցավարը կլինի Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականները՝ Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը։
4-րդ պաշտոնյան Աշոտ Ղալթախչյանն է։ VAR-ի մրցավարը կլինի Զավեն Հովհաննիսյանը, AVAR-ինը՝ Յուրա Մահտեսյանը։
Խաղը կկայանա հոկտեմբերի 23-ին։