ՀՀ-ում ԵՄ առաքելությունը վերահաստատում է խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու հանձնառությունը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված Եվրոպական միության առաքելությունը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու իր հանձնառությունը: Այդ մասին գրառում է հրապարակվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում:

«Եվրոպական միության առաքելության 200 անդամ, որոնք ներկայացնում են ԵՄ անդամ 25 պետություններն ու Կանադան, տեղում աշխատում են Հայաստանում։ Ամեն օր ու գիշեր մեր հատուկ խմբերը պարեկություն և մշտադիտարկում են իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով՝ հավատարիմ մնալով տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու առաքելությանը»,- նշված է հաղորդագրությունում։ 

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2023 թվականի փետրվարից։ 2025 թվականի հունվարին ԵՄ խորհուրդը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը 2 տարով երկարաձգելու որոշում կայացրեց։ 

ajax-loader