Հայաստանը Լեհաստանին է հանձնել առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող անձին

Առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը: 

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող՝ հետախուզման մեջ գտնվող Ի.Շ.-ն հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ: 

ajax-loader