Financial and budget planning concept with calculator notebook and financial chart report on work desk

Պետական բյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների

ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջեի 1,769,332.4 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։

Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.

2025թ․-ի հունվար-օգոստոսին ԱԱՀ ծավալները 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 23․9%-ով և կազմել՝ 567,291.1 մլն ՀՀ դրամ։

Եկամտային հարկի ծավալներն աճել են 10%-ով և կազմել՝ 476,477.3 մլն ՀՀ դրամ։

Շահութահարկի ծավալներն աճել են 19․2%-ով և կազմել՝ 306,398.9 մլն ՀՀ դրամ։

Ակցիզային հարկի ծավալներն աճել են 15․5%-ով և կազմել՝ 95,276.1 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 13.3%-ով և կազմել՝ 77,118.9 մլն ՀՀ դրամ։

Շրջանառության հարկի ծավալներն աճել են 27.8%-ով և կազմել՝ 55,279.4 մլն ՀՀ դրամ։

Պետական տուրքի ծավալները աճել են 39․2%-ով և կազմել՝ 56,370.6 մլն ՀՀ դրամ։

Մաքսատուրքի ծավալներն աճել են 0․2%-ով և կազմել՝ 48,934.0 մլն ՀՀ դրամ։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները նվազել են 38․6%-ով և կազմել՝ 34,578.1 մլն ՀՀ դրամ։

Այլ հարկերի ծավալներն նվազել են 2.6%-ով և կազմել՝ 51,608.0 մլն ՀՀ դրամ։

ajax-loader