Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 9-10-ը աշխատանքայի այցով կգտնվի Տաջիկստանում՝ մասնակցելու ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին: Այդ մասին նշված է e-gov.am կայքում հրապարակված որոշման մեջ։
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը, Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Ռազմիկ Խումարյանը և այլք։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հրավերով մասնակցելու «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովին։