Կառավարության հերթական նիստում հաստատվեց Վահագն Արսենյանին Վայոց ձորի մարզպետի պաշտոնում նշանակելու որոշումը։ Կառավարության նիստում որոշման նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Վահագն Արսենյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։
«Կաշխատեմ հանուն պետության և Վայոց ձորի մարզի։ Շնորհակալ եմ»,- եզրափակեց նա։
ՀՀ կառավարության նիստի ընթացքում որոշում կայացվեց նաև Կոլյա Միքայելյանին Վայոց ձորի մարզպետի պաշտոնից ազատելու մասին։