Ոսկին շարունակում է թանկանալ

Ոսկին արագորեն թանկանում է: Սա պայմանավորված է պաշտպանական ակտիվների նկատմամբ աճող պահանջարկով։

Comex բորսայում դեկտեմբերի ֆյուչերսները բարձրացել են 1.5%-ով՝ հասնելով 3965.4 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց։ Տարեսկզբից ոսկին արդեն թանկացել է մոտ 1.5 անգամ։

Ոսկու նկատմամբ պահանջարկը, որը համարվում է «ապահով ներդրում», շարունակում է բարձր մնալ՝ կապված ԱՄՆ կառավարության աշխատանքի կասեցման և Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամի հետ։

ԱՄՆ-ի պետական կառույցները դադարեցրել են աշխատանքը դեռևս անցած չորեքշաբթի, քանի որ Կոնգրեսը չի կարողացել ընդունել ֆինանսավորման շարունակման մասին օրինագիծը։

Միևնույն ժամանակ, երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստյեն Լեկոռնուն հայտարարել է իր հրաժարականի մասին։ Նա դարձել է 5-րդ հանրապետության պատմության ամենակարճ ժամկետով պաշտոնավարած վարչապետը։ Հրաժարականը պայմանավորված է նոր կառավարության կազմի քննադատությամբ․ նախորդ երեկո հրապարակված նոր կաբինետում ընդգրկված էին հին կառավարության բազմաթիվ նախարարներ։

UBS-ի վերլուծաբանները նկատում են թե՛ հիմնարար, թե՛ իրավիճակային գործոններ ոսկու շարունակական աճի համար և այժմ կանխատեսում են, որ մինչև տարեվերջ գինը կհասնի 4200 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց։

ajax-loader