Բժշկության մեջ Նոբելյան մրցանակի դափնեկիրներից մեկը տեղյակ չէ իր մրցանակի մասին

Ֆրեդ Ռամսդելը, որը Մերի Բրունկոուի և Շիմոն Սակագուչիի հետ միասին արժանացել է բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի, չգիտի այդ մասին, քանի որ որոշել է որոշ ժամանակով կտրվել արտաքին աշխարհից և ժամանակ անցկացնել բնության գրկում։ Այդ մասին AFP գործակալությանը հայտնել է Սան Ֆրանցիսկոյում գտնվող նրա լաբորատորիայի խոսնակը։ 

Ըստ հրապարակման՝ դափնեկիրը հրաժարվել է թվային բոլոր միջոցներից, հետևաբար, Նոբելյան հանձնաժողովը չի կարողացել կապվել նրա հետ և հայտնել լուրը։ Ռամսդելի ընկեր և լաբորատորիայի համահիմնադիր Ջեֆրի Բլուստոնը նույնպես ասել է, որ չի կարողացել կապվել նրա հետ։ Բլուստոնը նշել է, որ, գուցե, անձամբ մեկնի Այդահոյի նահանգ՝ ընկերոջն ուրախալի լուրը հայտնելու համար։ 

Ամերիկացիներ Մերի Բրունկոուն, Ֆրեդ Ռամսդելը և ճապոնացի Շիմոն Սակագուչին արժանացել են ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակի «պերիֆերիկ իմունային հանդուրժողականության վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար»։  

ajax-loader